ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Տնտեսությունն այսօր գիտական միտքը կիրառելու ճարտարապետություն չունի․ գիտության կոմիտեի նախագահ

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարծում է, որ  գիտության նկատմամբ  պահանջարկ ձևավորող  տնտեսություն ունենալու նախապայմանը  բարձր  տեխնոլոգիաներ կիրառող տնտեսությունն է։ 

«Հայաստանում ստեղծվել է բարձր տեխնոլոգիական  արդյունաբերության նախարարություն, ինչը նշանակում է, որ պետությունը հասկանում է խնդրի կարևորությունը»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է  կոմիտեի նախագահը։

Նրա կարծիքով՝   տնտեսությունն այսօր  գիտական միտքը կիրառելու ճարտարապետություն չունի,  ինչի  արդյունքում այսօրվա գիտնականն այսօրվա տնտեսությանը պետք չէ։

«Ապագայում, իհարկե, տնեսությունը ընկալունակ կլինի գիտության նկատմամբ։ Մեզ պետք են նաև գիտնականներ, որոնց մի մասը կգան ու ներդրումներ կանեն  տնտեսության  մեջ»,- ասել է Սարգիս Հայոցյանը։  

Գիտության կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև գիտության ոլորտի ֆինանսավորմանը, «Բարձրագույն  կրթության ու գիտության   մասին»  օրենքի նախագծին, գիտահետազոտական ինստիտուտների օպտիմալացման և  ռեյտինգավորման խնդիրներին ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close