Էկոսֆերա

Երևանի Սարալանջի հատվածում և Ծիծեռնակաբերդի այգու հատվածում կաթիլային ոռոգման համակարգ են անցկացնում․ «Էկոսֆերա»

Այս օրերին Երևանի Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներ են տարվում, որից հետո տարածքում ծառատունկ կիրականացվի։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Ի՞նչ բնապահպանական տոներ են նշվել նախորդ շաբաթվա ընթացքում:

Մարտի 21-ին աշխարհը նշեց Անտառների միջազգային օրը: 2020 թ-ի օրվա թեման էր «Անտառներն ու կենսաբազմազանությունը»:

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը: 2020 թ-ի թեման է «Ջուրը և կլիմայի փոփոխությունը»:

Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը, որը սահմանվել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Այս տոնը նշվում է 1961 թ-ից: Տոնի նշանաբանն է՝ «Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում»:


Back to top button