Այս օրերին Երևանի Սարալանջի հատվածում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման աշխատանքներ են տարվում, որից հետո տարածքում ծառատունկ կիրականացվի։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ի՞նչ բնապահպանական տոներ են նշվել նախորդ շաբաթվա ընթացքում:
Մարտի 21-ին աշխարհը նշեց Անտառների միջազգային օրը: 2020 թ-ի օրվա թեման էր «Անտառներն ու կենսաբազմազանությունը»:
Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը: 2020 թ-ի թեման է «Ջուրը և կլիմայի փոփոխությունը»:
Մարտի 23-ին աշխարհը նշում է Օդերևութաբանության համաշխարհային օրը, որը սահմանվել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո: Այս տոնը նշվում է 1961 թ-ից: Տոնի նշանաբանն է՝ «Եղանակը, կլիման և ջուրը տեղեկատվական դարաշրջանում»:

