Կառավարության կողմից այս օրերին քննարկվող գյուղոլորտի աջակցման նոր հնարավորությունների մասին է «Ռադիոլուրի հյուրասրահում» խոսել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը։
Պետական աջակցության այդ ծրագրերը հիմքեր են ստեղծում ավելի ժամանակից, գայթակղիչ, շահավետ գյուղատնտեսության ոլորտ ունենալու համար, ասել է նա։
Ծրագրերն ավելի մատչելի եւ հասնելի դարձնելու նպատակով արդեն իսկ գործող պետական աջակցման ծրագրերի շահառու դառնալու պայմանները որոշակիորեն մեղմվում են։
Համակարգված եւ մոտիվացնող քայլերի դեպքում գյուղատնտեսությունը կդառնա ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը` վարչապետի խոսքն է հիշեցրել նա։