ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում. թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ:  Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:

«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

||| Вниманию граждан❗️С 23 марта Россия вводит временное ограничение на осуществление пассажирских авиаперевозок с…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Sonntag, 22. März 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close