ԿարևորՀասարակություն

Պարետը կոչ է անում սուպերմարկետներին ժամեր առանձնացնել կենսաթոշակային տարիքի անձանց համար

Պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում սուպերմարկտներին 10:00-ից 12:00-ն միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկել:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։

Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։ Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում։

Back to top button