ԿարևորՄտքերի խաչմերուկ

Փոքր պատուհան ունենք քաղաքակրթությունը reset–ից փրկելու․ «Արժեքների հեղափոխություն»

«Իրական դպրոց» կրթական համալիրի հիմնադիր Վահագն Պողոսյանի կարծիքով՝  այն, որ համալսարանները չեն կարողանում ձեռնարկությունների համար մասնագետներ պատրաստել, այսօր արդեն ոչ թե թերություն է, այլ՝ օրինաչափություն։

«Չեն էլ կարող, որովհետև այսօր հնարավոր չէ կանխատեսել առաջիկա 5 տարվա մասնագիտություններն ու պահանջները։ Տեխնոլոգիական փոփոխություններն այնքան են արագացել, որ համալսարանները դրանց հետևից չեն հասնում», –ասում է Պողոսյանը։

21-րդ դարում մասնագիտությունների մի մասը վերանում է, դրանք փոխարինվում են ռոբոտներով, մյուս մասը՝ ծայրահեղ գիտականները,  պակասում են՝ ասում է  Պողոսյանը։

21–րդ դարի ձեռնարկությունն, ըստ նրա, չի կարող մրցունակ լինել՝ առանց  սեփական հետազոտական  ու կրթական  համալիրների։

«Իրական դպրոց»–ում երեք բաղադրիչներն էլ կան՝ հետազոտություն, կրթություն , արտադրություն։

Դպրոցի հիմնադիրը կարծում է, որ կրթության գլխավոր խնդիրն այսօր  գիտության գերարագ զարգացման մարտահրավերին դիմակայելու հնարավորություններ ստեղծելն է։

Փոքր պատուհան ունենք քաղաքակրթությունը reset–ից փրկելու՝ ասում է Վահագն Պողոսյանը։ Նրա հետ «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը խոսել է կրթության խնդիրների ու մարտահրավերների մասին։

Back to top button