Սպորտ

Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի Հանրապետության նախագահի խորհրդական

Լեգանդար լողորդ Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի Հանրապետության նախագահի խորհրդական, այս մասին տեղեկացնում է bashinform.ru-ն:

Համապատասխան հրամանը ստորագրվել է Ռադի Խաբիրովի կողմից, հայտնել են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նոր խորհրդատուի խնդիրներն ընդգրկելու են մարզում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը:

Շավարշ Կարապետյանն աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն:

Back to top button