ԿարևորՀասարակություն
Կորոնավիրուսի հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ


Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Երեկ առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը փոխկապակցված է Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն այսօր հայտնել է 136 դեպքի մասին: