Մտքի ուժը

Ինչու՞ են շուկայում հայկական պարարտանյութերը քիչ․ «Մտքի ուժը»

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաատադրական կենտրոնի առաջին հարկում գտնվող կենսաբանական ակտիվ միացությունների շտամարտադրիչների ու կենսասինթեզի լաբորատորիայի մուտքից արդեն պարզ է դառնում․ տարվա բոլոր եղանակներին այստեղ գարուն է, ամենուր ծաղիկներ են ու բույսեր։

Դրանք աճում են սովորական պայմաններում միայն առաջին հայացքից․ իրականում` այստեղ արտադրվող կենսաբանական պարարտանյութերի շնորհիվ է, որ այս լաբորատորիայում միշտ բնական թթվածին կա։

Հայկական արտադրության պարարտանյութեր տեղական շուկայում կան, բայց՝ քիչ։ Թե ինչո՞ւ, դժվար է ասել․ կամ գյուղացին է ավանդապաշտ, կամ տեղյակ չէ, որ մեր երկրում սելիտրային փոխարինող էկոլոգիապես մաքուր օրգանական պարարտանյութեր են արտադրվում, և ոչ թե սովորական արտադրամասում, այլ գիտական ինստիտուտում։ Հայ գիտնականների մտքի ուժն են ներկայացնում։

Ցուցադրել ավելի
Back to top button