ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Արմավիրի մի շարք համայքներում խմելու ջրի հարցը կլուծվի․ Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը բոլորին հորդորում է տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, թեև խոշոր քաղաքները, փողոցներն ու տրանսպորտային միջոցներն ախտահանվում են։ Կանգառներում հերթապահություն են իրականացնում ոստիկանները, որպեսզի ավտոբուսներում 20 հոգուց ավելի ուղևոր չլինի։

Էջմիածնի տարածաշրջանի երկու բժշկական կենտրոննեը վերազինել են տարբեր սարքավորումներով, ուժեղացրել են շտաբօգնության ծառայության աշխատանքը, բայց մարզի մյուս հիվանդանոցներ էլ այս պահին պատրաստ են ստացոնար ու պլանային աշխատանքների,  պոլիկլինիկաները գործում են նաև շաբաթ–կիրակի օրերին։

«Աշխատում ենք հատուկ գրաֆիկով, նվազագույնի ենք հասցրել մարդկանց շփումները, ամբողջ աշխատանքներն իրականացնում ենք առցանց ռեժիմով»,–ասում է մարզպետը։

Հաշվի առնելով, որ Արմավիրը գյուղատնտեսական մարզ է, բնական է` խոսում ենք նաեւ գյուղատնտեսական աշխատանքների մասին։ Արդյո՞ք ստեղծված իրավիճակը չի խանգարում ընթացիկ աշխատանքներին։

«Այս պահին աշխատանքներին ոչինչ չի խանգարում, մենք ունենք մի շարք ծրագրեր»,- ասում է մարզպետը։ Խոսքը 100 կմ ջրային համակարգի ներտնտեսային և միջտնտեսային վերանորոգման աշխատանքների մասին է։  Ոռոգման համակարգի բարելավման նպատակով այս տարի կառավարությունը մեծ գումարներ էր հատկացրել, ինչը ենթադրում է համակարգի բարելավում։

Արմավիրի մարզն ունի 97 համայնք։ 45 համայնքում պետք է իրականացվեն այդ աշխատանքները։ Անցած տարի արդեն ծրագրերը սկսվել են իրականացնել։

Արմավիրի մարզում միշտ էլ թե՛ ոռոգման, թե՛ խմբելու ջրի հետ կապված խնդիրներ եղել են։ Համայնքներ կան, որ հիմնադրման օրվանից խմելու ջրի համակարգ երբևէ չեն ունեցել։ Օրինակ` Կողբավանը, սահմանամերձ Բագարանը։ Այս տարի Բագարանում աշխատանքները կշարունակվեն, ասել է մարզպետը։

Գյուղատնտեսական այս մարզից այս պահին Վրաստանում եւ Ռուսաստանում արտահանվում է հիմնականում թարխուն, որևէ խնդիր չկա։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close