Հայագիտակ

Ռուսական ցարի որոշումներին հակառակ Խրիմյան Հայրիկը կառուցեց 100 նոր եկեղեցի․ «Հայագիտակ»

Կաթողիկոս Խրիմյան Հայրիկ, 2-րդ մաս։ Ազգային-ազատագրական շարժմանը մասնակցելու համար Սուլթան Համիդը նրան աքսորել էր Երուսաղեմ, սակայն դա չխանգարեց, որ Հայրիկն ընտրվի կաթողիկոս։

Կաթողիկոս ընտրվելուց հետո էլ Խրիմյան Հայրիկը շարունակեց պայքարել Հայաստանի անկախության համար, օգնել արևմտահայ եղբայրներին և կառուցեց 100 նոր եկեղեցի։ Նա ըմբոստացավ ցարական որոշումների դեմ և հասավ նրան, որ վերադարձրեց եկեղեցու բռնագրավված ունեցվածքը։

Սուրբ Էջմիածնի ֆինանսական միջոցներով նա օգնում էր արևմտահայերին, որով նրանք զենք առան և հետագայում Եղեռնի օրերին դիմադրեցին թուրքերին։

Ցուցադրել ավելի
Back to top button