Սփյուռքի ձայնը

Հունգարիա- Հայաստան դիվանագիտական կապերը պե՞տք է վերականգնել, թե՞ ոչ․ «Սփյուռքի ձայնը»

«Ազատ օր» թերթը 75 տարեկան է:

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպել են հայոց լեզվի դասընթացներ:

Ֆիլադելֆիա. ԱՄՆ-ի Համազգային հայ կրթամշակութային միությունը արևմտահայերենի իմացությունը զարգացնելու նպատակով «Փեթակ» անունով հայկական ծրագիր է մշակել՝ 10-ից 14 տարեկան երեխաների համար: Ռադիոայգ հայկական առցանց ռադիոկայանի պատասխանատու Շաքե Մանգասարյանի հաղորդումը:

Բուդապեշտում տեղի է ունեցել «Բալաշի թրի» մրցանակբաշխության արարողությունն, որը հունգարական միջազգային գրականության մրցանակ է։ Ամեն տարի ճանաչված զինագործ վարպետները կռում են 2 թուր, որոնք ճշտորեն կրկնում են հունգարական գրականության հիմնադիր Բալաշի Բալինդի 1554-1594 մարտական թուրը: Դրանցից մեկը տրվում է ժամանակակից լավագույն հունգարացի գրողին, մյուսը օտարերկրյա թարգմանչի։ Այս տարի 24-րդ մրցանակին արժանացավ Հայաստանից գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը։ Նա 1987-1988 թվականներին գրող-թարգմանիչների փոխանակման ծրագրով հունգարերեն լեզու և գրականություն է ուսումնասիրել Բուդապեշտում: Վահրամ Մարտիրոսյանի Հունգարիյում սովորելու, հունգար գրականությանը ծանոթանալու , ինչպես նաև Հունգարիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների մասին է Հունգարական ռադիոյի հայկական բաժնից Սոսի Սուսանյանի հաղորդումը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close