Սփյուռքի ձայնը

Գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանն արժանացել է հունգարական միջազգային գրականության մրցանակի․ «Սփյուռքի ձայնը»

Բուդապեշտում տեղի է ունեցել «Բալաշի թրի» մրցանակբաշխության արարողությունը, որը հունգարական միջազգային գրականության մրցանակ է։ Ամեն տարի ճանաչված զինագործ վարպետները կռում են 2 թուր, որոնք ճշտորեն կրկնում են հունգարական գրականության հիմնադիր Բալաշի Բալինդի 1554-1594 մարտական թուրը: Դրանցից մեկը տրվում է ժամանակակից լավագույն հունգարացի գրողին, մյուսը օտարերկրյա թարգմանչի։

Այս տարի 24-րդ մրցանակին արժանացավ Հայաստանից գրող, կինոսցենարիստ, լրագրող Վահրամ Մարտիրոսյանը։

Նա 1987-1988 թվականներին գրող-թարգմանիչների փոխանակման ծրագրով հունգարերեն լեզու և գրականություն է ուսումնասիրել Բուդապեշտում: Հունգարական ռադիոյի հայկական բաժնից Սոսի Սուսանյանն է պատմում:

Հայաստանում ի՞նչ ներդրումներ և ի՞նչ աշխատանքներ է ուզում սկսել իրականացնել Ավստրալիայում բնակվող Զոհրաբ Բոյաջյանը: Ո՞ր պատկան մարմիններին է դիմել և ի՞նչ պատասխան է ստացել․ հարցազրույց Զոհրաբ Բոյաջյանի հետ:

Back to top button