ԿարևորՔաղաքական

Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հեռանկար»-ի հաղորդավար Արամ Աբրահամյանը խնդրեց հաստատել՝ վաղը որոշում կայացնելո՞ւ է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման վերաբերյալ:

Վարչապետը պատասխանեց. «Որոշումը կայացրել եմ, ոստիկանապետի պարտականությունները կատարողը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարողը՝ ԱԱԾ տնօրեն»:

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close