ԿարևորՀասարակություն

«Պետք է լինել, խնդիր լուծող, այլ ոչ թե խնդիր ստեղծող». հայկական հաջողված ստարտափերի հեղինակ Գոռ Վարդանյան

Օգտագործենք տանը մնալու այս հնարավորությունը հայկական ստարտափերն ուսումնասիրելու, ինչու չէ նաև նոր մտքեր գեներացնելու համար:

Մեր ժամանակների հերոսը հաղորդումն այս անգամ պատմում է Fimetech և Chessify ընկերություների հիմնադիր Գոռ Վարդանյանի մասին:

Fimetech ընկերությունը ստեղծվել է 2010 թվականին և զբաղվում է արհեստական բանականության ոլորտի ծրագրերի մշակմամբ, հիմնականում պատվերներ է ստանում ԱՄՆ-ից և Եվրոպական երկրներից:

Chessify ընկերությունն առանձնացել է  Fimetech ընկերությունից  2017 թվականին, զբաղվում է շախմատային խնդիրներով, ստեղծել է բջջային հավելված, որի ակտիվ օգտատերերի թիվը հասնում է 35 հազարի:

«Պետք է լինել խնդիր լուծող, այլ ոչ թե խնդիր ստեղծող»,-ասում է Գոռ Վարդանյանը:

Back to top button