ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինքնամեկուսացման դրական երանգները

Նոր Կորոնավիրուսի մասին առաջին տեղեկությունները Չինաստանը հայտնեց դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Հունվարին արդեն, երկրի առանձին քաղաքներ ու հատվածներ կարանտինային գոտում էին։ Էպիկենտրոնը Եվրոպա չէր տեղափոխվել։

Հունվարի 31-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստան է ժամանում մեր հայրենակից Արամ Հարությունյանը։

«Ես 14 օր մեկուսացել եմ, ինքս իմ նախաձեռնությամբ։ Յուրաքանչյուրն ինքը պետք է գիտակից լինի ու պատասխանատու ոչ միայն իր, այլև իր շրջապատի համար»,- «Ռադիոլուրի» հյուրասրահում ասում է նա։

Արամն ապրել է Շանհայ քաղաքում, այնտեղ, որտեղ Կորոնավիրուսի դեպքերը համեմատաբար քիչ են եղել։

Նա կարծում է, որ ինքնագիտակցումը ամենակարևոր խթանն է վիրուսի կանխարգելման աշխատանքները արագացնելու համար։ Բայց նաև կարծում է, որ պետք չէ որոշում կայացնելը թողնել քաղաքացու վրա, պետությունն ինքը պետք է պարտադրի ինքնամեկուսացումը։

Back to top button