Մտքի ուժը

Հայ գիտնականները ստացել են անհետացած իսկական իշխանի գենային կազմը․ «Մտքի ուժը»

Հայ գիտնականները ստացել են անհետացած բախտակի կամ, որ ավելի հայտնի է, իսկական իշխանի գենային կազմը։

Այժմ, եթե գումարներ լինեն, հնարավոր կլինի վերականգնել անհետացած ձկնատեսակը։ Այս ձկնատեսակի ձվադրավայրը Սևանա լիճն էր։ Ըստ մասնագետների՝ Սևանա լճի մակարդակի իջեցման պատճառով այս ձկնատեսակը կորցրեց իր ձվադրավայրը։

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում գիտնականները նաև խեցգետինների մոտ հիվանդություն են նկատել։ Դրանք մարդու առողջության համար վնասակար չեն, սակայն, խեցգետիններն այդ պատճառով սկսել են սատկել։

Ցուցադրել ավելի
Back to top button