ԿարևորՄիջազգային

Կանադայի վարչապետի կնոջ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը ՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոն կորոնավիրուսի թեստ է անցել և ստացել է դրական պատասխան: Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունում:

Նաև նշվում է, որ նա իրեն լավ է զգում, ախտանիշները մեղմ են, և որ նա առայժմ կմնա մեկուսացման մեջ:

Նույն գրասենյակից տեղեկացնում են, որ Ջասթին Թրյուդոյի ինքնազգացողությունը լավ է, վարակին բնորոշ ախտանշաններ չունի, բայց  14 օր կմնա մեկուսացման մեջ:

«Վարչապետը կշարունակի լիովին կատարել իր պարտականությունները և ուղերձով հանդես կգա վաղը (ուրբաթ)», — նշված է հաղորդագրությունում :

Կանադայում գրանցվել  է կորոնավիրուսների շուրջ 103 դեպք:

Back to top button