ԿարևորՀասարակություն

«Նորք» ինֆեկցիոնը կսպասարկի միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին

Պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում։

Ըստ Նիկողոսյանի՝ բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ:

«Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը»,– նշել է Ալինա Նիկողոսյանը:

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք:

Back to top button