ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա․ բացասակա՞ն, թե՞ ճգնաժամային

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը տնտեսական ազդեցություն կունենա, բայց այդ ազդեցությունը կլինի միայն բացասական թե ճգնաժամային, առայժմ վաղ է ասել՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է «Ամբերդ» հետազոտական  կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանը։

Նրա գնահատմամբ՝ ազդեցության շղթան գագաթնակետին դեռ չի հասել, ու շատ բան կախված է հանգամանքից, թե որքան կտևի գործընթացը՝ կլինի՞ տևական, թե՞ կհաղթահարվի այնպես արագ, ինչպես առաջացել է։

Ըստ Բեջանյանի՝ առայժմ կարող ենք ասել, որ ազդեցությունը կլինի աճը զսպող։

«Այս պահի զարգացումներում  Հայաստանի տնտեսության համար  առաջին հարվածը պղնձի գնի փոփոխությունն է, քանի որ պղինձը արտահանման  մեր հիմնական ուղղությունն է»,– ասել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության վրա ուղիղ ազդեցություն կունենա նաև ռուբլու արժեզրկումը, որը  կարտահայտվի տրանսֆերտների  և արտահանման վրա ճնշումներով։

Տնտեսագետը, սակայն,  հիշեցնում է ռուբլու արժեզրկման  2016–ի  նախադեպը, որից Հայաստանը կարողացավ առանց լուրջ կորուստների դուրս գալ։

Back to top button