ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանի ելույթը Գորիսում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամներն այսօր Սյունիքում իրենց հանդիպումները սկսել են Գորիսից: Վարչապետի ելույթն ուղիղ հեռարձակվում է նրա ֆեյսբուքյան էջում: Նա հրապարակել է Ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը:

Ավելի վաղ վարչապետը տեղեկացրել էր մարտի 11-ի իր հանդիպումների ժամանակացույցի մասին ։

11:00 Գորիս համայնքում հանրահավաք (համայնքապետարանի դիմացի հրապարակ)
12:10 Տաթև համայնքում հանրահավաք՝ Շինուհայր բնակավայր, դպրոցի հարակից տարածք
13:20 Սիսիան համայնքում հանրահավաք (կենտրոնական հրապարակ)
15:30 Գորայք համայնքում հանդիպում (Գորայք բնակավայր, աղբյուրի մոտ)

Երեկ նա հանդիպումներ էր ունեցել Ագարակում, Մեղրիում, Քաջարանում, Կապանում:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին։ Հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Back to top button