Սփյուռքի ձայնը

Ի՞նչը կստիպի ԱՄՆ-ի նախագահ Թրամփին ապրիլի 24-ին արտասանել «ցեղասպանություն» բառը․ «Սփյուռքի ձայնը»

1. Արցախի բարեկամների շրջանակի ստեղծման հարցը քննարկվել է Կիպրոսի Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի կազմակերպած Արցախին նվիրված նախաձեռնության ժամանակ:
2.Կիպրոսի Հայոց Առաջնորդարանում Թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տեր Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաճյանը հանդիպել է Արցախի Արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանի հետ:
3. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հայտնաբերվել է հինգ հազար տարեկան սուր:
4. Թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա, Թուրքիայի նախագահի՝ ընդդիմադիր ուժերի և լրատվամիջոցների վրա ճնշումը, Պոլսո Հայոց նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանի այցելությունը Հայաստան և այլն. «Ակօսի» հրապարակումներին կծանոթացնի Բագրատ Էստուկյանը:
5. Ի՞նչ ձևակերպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Թրամփի՝ ապրիլի 24-ի այս տարվա հայտարարությունը, արդյոք թուրք-սիրիական հարաբերությունները կանդրադառնան նախագահի ձևակերպման վրա. «Կալիֆոռնի կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի մեկնաբանությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button