ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լավ նախադրյալ ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացումն արագացնելու համար

Նախորդ երկու տարիներին Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է շուրջ  երկու անգամ՝ 6875-ից դառնալով 3525:

«Ռադիոլուրի հյուրասրահում» անդրադառնալով Եվրաստատի՝ միգրացիոն հոսքերին վերաբերող վիճակագրությանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փոփոխությունը բեկումնային է որակել։

Նա կարծում է, որ վիճակագրության փոփոխությունը լավ նախադրյալ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու համար:

Վիճակագրությունը փոխվել է Հայաստանի ներքին ազդակների արդյունքում՝ ասել է Եղոյանը և նշել, որ միտումը փարատում է ԵՄ–ի հետ հարաբերությունների ազատականացման հիմնական մտահոգությունը.  

«Վիզաների ազատականացումը սկսելիս` հիմնական մտավախությունը մեկն էր, որ կլինի ապաստան հայցելու մեծ աճ։ Այս վիճակագրությունը փարատում է այդ մտավախությունը և անկյունաքարային նշանակություն ունի»,- ասել է Եղոյանը։

Արման Եղոյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի  բրյուսելյան այցին, որի օրակարգում Հայաստան– ԵՄ երկխոսությունն է , ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ կուսակցության՝ ԵԺԿ–ի հետ  հարաբերությունները։

Back to top button