ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Լավ նախադրյալ ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացումն արագացնելու համար

Նախորդ երկու տարիներին Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կրճատվել է շուրջ  երկու անգամ՝ 6875-ից դառնալով 3525:

«Ռադիոլուրի հյուրասրահում» անդրադառնալով Եվրաստատի՝ միգրացիոն հոսքերին վերաբերող վիճակագրությանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը փոփոխությունը բեկումնային է որակել։

Նա կարծում է, որ վիճակագրության փոփոխությունը լավ նախադրյալ է Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու համար:

Վիճակագրությունը փոխվել է Հայաստանի ներքին ազդակների արդյունքում՝ ասել է Եղոյանը և նշել, որ միտումը փարատում է ԵՄ–ի հետ հարաբերությունների ազատականացման հիմնական մտահոգությունը.  

«Վիզաների ազատականացումը սկսելիս` հիմնական մտավախությունը մեկն էր, որ կլինի ապաստան հայցելու մեծ աճ։ Այս վիճակագրությունը փարատում է այդ մտավախությունը և անկյունաքարային նշանակություն ունի»,- ասել է Եղոյանը։

Արման Եղոյանն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի  բրյուսելյան այցին, որի օրակարգում Հայաստան– ԵՄ երկխոսությունն է , ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ կուսակցության՝ ԵԺԿ–ի հետ  հարաբերությունները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մեկնարկած բրյուսելյան այցի, Հայաստան –ԵՄ հարաբերությունների և ԵՄ երկրներում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թվի կրճատման մասին «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում զրուցում ենք ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ զրույցում։

Gepostet von Հայաստանի Հանրային Ռադիո am Montag, 9. März 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close