ԿարևորՄշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 7-ից ապրիլի 26-ը կգործի «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը


Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում համադրված են երկու նկարիչների ստեղծագործությունները: Ցուցադրվում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում և այժմ ցուցադրվում է Հայաստանում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք են բերվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենյամին Լևին, վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին: Հաջորդ տարի, հեղինակավոր «Քրիսթի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:

«Դալի և Պիկասո» նախագիծը քայլ է, որի շնորհիվ արվեստասեր հասարակությունը հնարավորություն է ստանում ծանոթանալու 20-րդ դարի կերպարվեստի խոշորագույն արվեստագետների ստեղծագործական ժառանգության մի հետաքրքիր հատվածին:

Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը:

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից ապրիլի 26-ը Հայաստանի ազգային պատկերասրահում#nationalgalleryofarmenia#dalipicasso#exhibition

Gepostet von National Gallery of Armenia/ Հայաստանի ազգային պատկերասրահ am Freitag, 21. Februar 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close