ԿարևորՄտքերի խաչմերուկ

Կորոնավիրուս․ տնտեսական վնաս, խուճապ և Գյումրվա հումոր

Հայաստանում բժշկական դիմակների  դեֆիցիտը, դրանց գնային թռիչքն ու  առաջացած  խուճապը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման անհրաժեշտությունը։ «Եվ պետական, և մասնավոր հատվածը պետք է ունենան որոշակի պաշարներ, որոնք անկանխատեսելի դեպքերում հանրությանը զերծ կպահեն աժիոտոտաժից»,– նշում է «Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ Կարեն Ավագյանը։

Տնտեսագետը, մեկնաբանելով մեծ քանակությամբ սնունդ և պարենային ապրանքներ գնելու ու պահեստավորելու  մեր քաղաքացիների մի մասի մղումը, Հայաստանում այլ ապրանքների դեֆիցիտ ու դրանով պայմանավորված տնտեսական ցնցումեր չի կանխատեսում։

Համաշխարհային ֆոնդային ինդեքսները վերջին շաբաթներին անկում են ապրում․ Բիլ Գեյթսը, Իլոն Մասկը, Մարկ Ցուկերբերգը՝ ընդհանուր առմամբ մոլորակի 500  ամենահարուստ մարդիկ, ավելի քան 450 միլիարդ դոլար են կորցրել կորոնավիրուսի պատճառով։

Կարեն Ավագյանի խոսքով՝ մեր տնտեսության վրա այդ ամենն անդրադառնալու է և արդեն իսկ անդրադառնում է․ նվազում է տնտեսական ակտիվությունը։

«Եկամուտներ ենք կորցնում տուրիզմի, ավիափոխադրումների ոլորտում։ Դա իր հերթին բերում է վառելիքաէներգետիկ ներմուծումների և իրացման ծավալների նվազման։ Այսինքն, այս ամենը շղթայական գործընթաց է, որը բերում է վնասների»,–նշում է տնտեսագետը։

«Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակը դրական է համարում այն փաստը, որ մեր հասարակությունը հումորով է վերաբերվում կորոնավիրուսի հարցին՝ պատմելով նաև, թե ինչպես են  կատակում այս թեմայով  հումորի մայրաքաղաքում։

Back to top button