ԿարևորՀասարակություն

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ընթացակարգերի դյուրացման մասին հարցին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին հարց է ուղղվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի միջև մուտքի ռեժիմի ընթացակարգերի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, խոսքը մասնավորապես նույնականացման քարտերով ճամփորդելու հնարավորության մասին է:

Ե՞րբ է ակնկալվում վերոնշյալ պայմանավորվածության ուժի մեջ մտնելը հարցին՝ նա պատասխանել է.

«Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների կողմից ընդգծվել է մարդկանց միջև շփումների խրախուսման և հասարակությունների միջև կապերի ամրապնդման կարևորությունը և այդ առնչությամբ ստորագրվել է մտադրությունների հուշագիր: 

Մտադրությունների հուշագրի ստորագրմամբ հիմք է տրվում համապատասխան երկկողմ միջազգային պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկին: Պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու գործընթացի տարբեր փուլերում, օրենսդրության համապատասխան, կապահովվի հանրության պատշաճ իրազեկումը»։

Մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև մտադրությունների հուշագիր է ստորագրվել, որով ընդգծվել է մարդկանց միջև շփումների խթանման և հասարակությունների միջև կապի ամրապնդման և խորացման կարևորությունը։ Սա ենթադրում է, որ վերջնական համաձայնության դեպքում երկու երկրների քաղաքացիները կարող են ID (նույնականացման) քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ։

Back to top button