Սփյուռքի ձայնը

Մեր նպատակը Հայաստանն իրենց ապագայում տեսնել ցանկացող երիտասարդներին հայրենիք բերելն է. Սևան Կաբաքյան․ «Սփյուռքի ձայնը»

1. ա) Արամ Ա կաթողիկոսը մարտի 1-ին հանդիպել է Լրագրողների համահայկական ֆորումի համակարգող խորհրդի անդամների հետ: բ)Թեհրանի Հայոց թեմը հայտարարություն է տարածել կրոնական բոլոր արարողությունները երկու շաբաթով հետաձգելու մասին: գ) Թեհրանի Հայոց թեմը և կրթական խորհուրդը հիգիենայի պարագաներ են տրամադրել Թեհրանի հայակական դպրոցներին և մանկապարտեզներին՝ նոր վիրուսից պաշտպանվելու համար:
2. 2009–թվականին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եկավ Հայաստան, սակայն իր թուրք գործընկերոջը չվիրավորելու համար խախտեց օրակարգը` չգնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Օրեր առաջ Սիրիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: «Երբեք սխալ ժամանակ չկա՝ ճիշտ գործեր անելու համար: Սխալն այն տարիներին Հայոց ցեղասպանությունը չճանաչելն էր». «Կալիֆոռնի կուրիրեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի անդրադարձը:
3. 2006–թվականին հիմնված «Դեպի Հայք» կազմակերպությունը սփյուռքահայ կամավորներին Հայաստան բերելու, հայաստանյան կազմակերպություններում կամավորական աշխատանքներին ընդգրկելու նպատակ ունի: Ի՞նչ է ծրագրել այս տարի իրականացնել կազմակերպությունը, ո՞ր երկրներից և քանի երիտասարդ կգա Հայաստան: Հարցազրույց կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Կաբաքյանի հետ:

Back to top button