ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչո՞վ է բացառիկ հայ–վրացական հարաբերությունների մթնոլորտը

«Օրբելի» կենտրոնի փորձագետ, վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը անցած ամիսը հայ–վրացական հարաբերությունների ամիս է անվանում՝ ընդգծելով Երևան–Թբիլիսի բարձր մակարդակի շփումների ինտենսիվացումը։

Այսօր ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր: Այցը երկրորդն էր վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուց հետո։ Հարևան երկրները բարձր մակարդակով ևս երկու ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։

Փետրվարի վերջին օրերին երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Օրեր անց Հայաստան այցելեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

«Հարաբերությունների զարգացող դինամիկա ունենք։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի հետ հարաբերություններին, փոխադարձ արձագանքն էլ հարևան պետությունից զգում ենք»,– մեկնաբանելով  հայ-վրացական հարաբերություններում բացառիկ մթնոլորտի մասին  Թբիլիսիում Փաշինյանի արած հայտարարությունը՝  նշել  է Վրաստանի հարցերով փորձագետը։ 

«Ռադիլուրի հյուրասրահ»–ում  վրացագետն անդրադարձել է նաև թուրք–վրացական, վրաց– ադրբեջանական  քաղաքական և  տնտեսական համագործակցությանը ու դրա ազդեցությանը  հայ–վրացական հարաբերությունների վրա։

Back to top button