Գերդաստաններ

Արհեստի ու արվեստի միաձուլումը Կոշտոյան գերդաստանում․ «Գերդաստաններ»

1830-ական թվականներին Կոշտոյանները էրզրումից գաղթեցին Արևելյան Հայաստան և հաստատվեցին Ալեքպոլում։ Աղասի Կոշտոյանը եղել է հայտնի ոսկերիչ։ Այսօր այդ արհեստը շարունակում է Ցոլակ Կոշտոյանը, ով մինչ այսօր աշխատում է իր պապի՝ Աղասի Կոշտոյանի Էրզրումից բերված գործիքներով։ Զավեն Կոշտոյանը հայտնի քանդակագործ էր։ Գյումրիում վերջինիս դուստրը Մերին թաղիքագործ է։


Back to top button