Տեսանյութեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գնումների համակարգը նոր կարգավորումների կարիք ունի

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Պետական մարմինների կարիքների համար գնումների գործընթացը պետությունների կայացման տարբեր փուլերում եղել է կոռուպցիոն բարձր ռիսկայնության ոլորտ: Ունենալով մի շարք ընդհանուր կարգավորման մեխանիզմներ ու սկզբունքներ՝ գնումների համակարգերը տարբեր երկրներում պահանջում են կարգավորման առանձնահատուկ մոտեցումներ, ինչը թելադրվում է տվյալ տնտեսական համակարգով և սոցիալական հարաբերություններով: Այս ոլորտի կայացումն անցել է իրավական կարգավորման էվոլյուցիոն երկար ճանապարհ:

Հայաստանում համակարգի կիրառման 20 տարիների ընթացքում արդեն ընդունվել են 4 օրենք և բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր: Իրավական կարգավորման գործիքակազմի փոփոխություններ են իրականացվել մեր գրեթե բոլոր կառավարությունների ժամանակ, սակայն դրանում դեռևս առկա են կոռուպցիոն ռիսկերին նպաստող բացեր: Այս մասին է վկայում նաև հատուկ քննչական կոմիտեի քննած գործերի և վերջին բացահայտումների զգալի մասը, որն առնչվում է պետական մարմինների իրականացրած գնումների գործընթացին»:

Մանրամասները՝ այստեղ։

Back to top button