ԿարևորՀասարակություն

Հայաստանի 5 աստղանի կարանտինը․ թուրքական լրատվամիջոցի անդրադարձը

Թուրքական «NTV» հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն, գրում է regionmonitor.com–ը։

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում:

«Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության են ենթարկվում, Թուրքիայի հյուսիս-արևելյան հարևան Հայաստանը այլ կերպ է վարվում։ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է հիվանդի հետ շփում ունեցած և կարանտինի տակ վերցված անձանց տեղավորել 5 աստղանի հյուրանոցում։ Նրանց բոլոր կարիքներն ապահովվում են»,-ասված է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցը նյութին կից հրապարակել է հյուրանոցի համարների լուսանկարներ, որոնք, ի դեպ, որեւէ կապ չունեն այն հյուրանոցի հետ, որտեղ գնտվում են մեկուսացված ՀՀ քաղաքացիները։

Back to top button