ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ապրիլի 5-ի հանրաքվեն ՝ հանրային վստահության վերբեռնման գործողություն

 «Քաղաքական կորոնավիրուսը Հայաստանում ավելի վաղ է տարածվել, քան վերջերս հայտնաբերված վարակը Չինաստանում», –«Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝  նկատելով, որ կորոնավիրուսն արդեն քաղաքական շարժառիթներով շահարկվող բովանդակության տիրույթում է։

Ապրիլի 5-ի հանրաքվեն Բադալյանը հանրային վստահության վերբռնման գործընթաց է համարում, կարծում է՝  այդ քայլին գնալով իշխող ուժը  դիտարկել է նաև հնարավոր ոչ բարենպաստ սցենարները։

«Լեգիտիմ քվեարկությամբ, հանրության  քվեով ձևավորված իշխանությունը իրեն  կարող է թույլ տալ նաև բացասական սցենարներով զարգացումներ։ Սա մեր իրավիճակի առանձնահատկությունն է»,– ասել է Բադալյանը։

Քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի  դասավորությունը, ըստ նրա,  արտացոլում է քաղական իրավիճակը։ Ունենք քաղաքական գործընթաց, որտեղ չկան քաղաքական դիմակայության ակնհայտ կողմեր։ Կա «այո»–ի կողմ, իսկ «ոչ»–ը քաղաքական պատասխանատուներ չունի։ Կան ուժեր, որոնք դեմ են բայց «ոչ»–ի քաղաքական պատասխանատվությունը չեն ստանձնել։

Բադալյանը չի կարծում, որ ընդդիմախոսները դա արել են իշխանությանը «այո»–ի հետ միայնակ թողնելու մղումով։ «Չեն ստանձնել, որովհետև այն քաղաքական ուժերը և շրջանակները, որոնք «ոչ»–ի դիրքերից են հանդես գալիս, ընդհանուր շահեր ունեն «ոչ» ասելու հարցում, նաև ռացիոնալ հաշվարկներ են արել»,–ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close