Մտքի ուժը

Հայաստանը տրանզիտ երկիր՝ թռչունների համար․ «Մտքի ուժը»

Երեւանում Կենդանաբանության թանգարան կա, որտեղ պահվում են Հայկական բնաշխարհի անհետացած եւ ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակները: Այն հիմնադրվել է գեներալ Շուստովի առաջարկով։ Հենց նա էր բերել առաջին նմուշները եւ ցուցադրել Երեւանի նախկին Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում: Հետագայում մոտ 20 տարի այն գործել է Հայաստանի պատմության թանգարանի շենքում: Մինչեւ 60-ականները թանգարանի համար դժվար ժամանակներ էին։ Որոշ ժամանակ էլ, Կենդանաբանական այգում գործելուց հետո, Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Աղասի Չիլինգարյանի նախաձեռնությամբ այն տեղափոխվում է ինստիտուտի տարածք, որտեղ գործում է մինչ օրս:

Ցուցադրել ավելի
Back to top button