ԿարևորՍպորտ

Ձնամարտի Չեմպիոնների Լիգան` Ապարանում

Փետրվարի 22-23-ը Ապարան քաղաքի մոտակա հատվածում տեղի է ունեցել Ձնամարտի Չեմպիոնների Լիգան: Այս մասին հայտնում են Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն տեղական, այլև 8 երկրներից ժամանած թիմեր (այդ թվում՝ Ֆինլանդիա, Ռուսաստան և այլն):

Մրցակցության արդյունքում «Vityazi» թիմը դարձել է Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2020-ի հաղթող, երկրորդ տեղում հայտնվեց «UNO» թիմը Մուրմանսկից, երրորդ տեղում՝ «Uparan» թիմն էր Ապարանից։

Հայաստանի ձնամարտի ֆեդերացիայի համահիմնադիր Հակոբ Հակոբյանն ասել է, որ Ձնամարտի Չեմպիոնների Լիգա 2021-ը ավելի մեծ մասշտաբով կկազմակերպվի, եւ Հայաստանը կհյուրընկալի ավելի շատ օտարերկրյա հյուրերի։

Հայաստանի ձնամարտի ֆեդերացիան, որը Ձնամարտի միջազգային միության անդամ է և հանդիսանում է սպորտաձևի միակ ներկայացուցիչը ողջ տարածաշրջանում, հիմանդրվել է 2019թ․ և հենց այդ տարվա փետրվարին Ապարանում անցկացվել է Ձնամարտի առաջին մրցաշարը։

Ձնամարտը սպորատձև է, որ խաղում են հատուկ սարքով պատրաստված ձնագնդերով: Այն սկիզբ է առել Ճապոնիայում, իսկ Հայաստանում ձնամարտի առաջին խաղն անցկացվել է 2019թ.-ի փետրվարին: Ֆեդերացիան 2019թ.-ի ապրիլին մասնակցել է նաև Ֆինլանդիայում անցկացված Ձնամարտի՝ Եվրոպայի 24-րդ առաջնությանը: 

Back to top button