Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խնկարկյալ երկիր, Հայաստա՛ն…

 «Հավատացած ենք, բոլորիս են հայտնի խնկի օգտակար հատկությունները, ահա թե ինչու առանձնահատուկ ու շատ հաճախ պաշտամունքային աստիճանի հասնող վերաբերմունք կա այս առասպելական նյութի հանդեպ: Խնկի բույրը բուժում է հոգեկան ցավը, մարդուն հանգստության ու պաշտպանվածության զգացողություն պարգեւում: Բացի այդ, այն կանխում է օդում, ջրում եւ նույնիսկ օրգանիզմում մանրէների բազմացումը:

Նկատի առնելով այս ամենը եւ ելնելով վիրուսային հիվանդությունների ակտիվացման ներկա փուլից, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հանդես է գալիս հետեւյալ առաջարկով՝ ողջ երկրում մեկ օր, որոշակի ժամի ամեն տանը, ամեն շենում, մի խոսքով՝ ամեն հնարավոր վայրում կազմակերպել ընդհանուր, միասնական խնկարկման արարողություն: Այս կերպ, կարծում ենք, կանխարգելիչ արդյունավետ գործողություն կիրականացնենք՝ ի նպաստ առողջ, անվտանգ ու մանրէազերծ միջավայրի եւ ընդդեմ զանազան հիվանդությունների տարածման:

Սույն առաջարկի իրագործման հարցում, անշուշտ, շատ կարեւոր դեր ու հոգածություն կարող է ունենալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ուստի հուսով ենք այս առումով արժանանալու հոգեւոր հայրերի դրական արձագանքին ու օգնության պատրաստակամությանը: Իսկ մինչ այդ, շատ ցանկալի է, որ հոգեւոր սպասավորները խնկարկման արարողություններ կատարեն նաեւ շենքերի բակերում, մարդաշատ վայրերում, իսկ մարդիկ իրենց հերթին տներում «խունկ ծխեն»»…

Մանրամասները՝ այստեղ

Back to top button