Սպորտ

Երևանում ինձ շատ լավ ընդունեցին. Ալեսանդրո դել Պիեռո

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիեռոն Вечерний Ургант հաղորդման ժամանակ պատմել է Երևանում անցկացրած կարճ ժամանակահատվածի մասին:

«Պայմանավորվածություն կար Ռուսաստանի վիզա ստանալ Միլանի հյուպատոսարանում, բայց Իտալիայի հյուսիսում տարածված կորոնավիրուսի պատճառով չկարողացանք վիզա ստանալ իմ երկրում, դրա համար որոշեցինք Մոսկվա գալ ուրիշ ճանապարհով` Երևանով, Հայաստանում Ռուսաստանի վիզա ստանալով: Ինձ այնտեղ պարզապես շատ լավ ընդունեցին, հրաշալի»,- Вечерний Ургант հաղորդման ժամանակ ասել է դել Պիեռոն:

Փետրվարի 27-ին դել Պիեռոն Ինստագրամում տեսանյութ էր հրապարակել Երևանի տեսարանով, որում երևում էր նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում էր «Բարի լույս, Երևան» գրառմամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իտալացի ֆուտբոլիստը Երևանում էր վիզա ստանալու նպատակով:

Back to top button