ԿարևորՀասարակություն

Շիրակում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 27-ին Շիրակի մարզպետարանի աշխատակազմը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվեց հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, սպանվածների մի մասը տանջամահ էր արվել:

Back to top button