ԿարևորՀասարակություն

Նուբար Աֆեյանի ընկերությունը մշակել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը, որը հիմնված է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, առաքել է COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակները: Moderna Therapeutics-ի համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։

Ինչպես գրում է Time-ը, պատվաստանյութը ստեղծվել է 42 օրվա ընթացքում։ Առաջին սրվակներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որն ապրիլին կպատրաստի պատվաստանյութերը մարդկանց թեստավորման համար:

Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները նաև սկսել են փորձարկել հակավիրուսային դեղամիջոցը, որը մշակվել էր էբոլայի,  SARS-CoV-2-ով վարակված հիվանդների համար։ Այս պատվաստանյութն առաջինն է, որ անցնելու է փորձարկման փուլ և առաջին կամավորը կլինի ուղևորը, որը կորոնավիրուսով վարակվել էր Diamond Princess նավում։

Ուսումնասիրության մեջ կներառվեն նաև COVID-19-ով ախտորոշված այլ անձինք, որոնք  հոսպիտալացվել են:

Նուբար Աֆեյանը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը։

Back to top button