ԿարևորՀասարակություն

Թեհրանից Երեւան է ժամանել 82 ՀՀ քաղաքացի․ նրանք կգտնվեն հսկողության տակ

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այսօր Թեհրանից ժամանել է հերթական, և, նախարարի բնորոշմամբ, կարծես թե վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։

Ըստ Թորոսյանի՝ նրանց կրկին ուղեկցել են հայ մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ «Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ»,- գրել է նախարար Թորոսյանը։

Նա հիշեցրել է նաեւ, որ մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ, բոլորն էլ բացասական արդյունքներով։

Փետրվարի 26-ին առաջին հատուկ չվերթով Իրանից Հայաստան էր տեղափոխվել 52 քաղաքացի։ Նրանցից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Գրանցվել էին միայն անձնական տվյալները՝ հետագայում տնային երկշաբաթյա հսկողություն իրականացնելու և համար։

Back to top button