ԿարևորՀասարակություն

Բանակի թշնամին արտաքին թշնամին է

Սահմանին այս պահին վիճակը համեմատաբար հանգիստ է։ Կրակոցներ միշտ լինում են,  բայց  համարժեք պատասխաններ տրվում  են, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Փոխնախարարը խոսել է նաև 2020թ․-ի առաջին երկու ամիսներին խաղաղ պայմաններում տասնյակից ավելի գրանցված մահվան դեպքերց։ Նշել, որ յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է։

Բանակում յուրաքանչյուր մահվան դեպքով կատարվում  է  ուսումնասիրություն հետևություններ են արվում, թե ինչը կարող է ինքնասպանության պատճառ դառնալ, ասում է պաշտպանության փոխնախարար  Գաբրիել Բալայանը։ Հետևություններից  մեկն էլ նշում է    պաշտոնանկությունների  մեթոդը, բայց շեշտում է` ոչ  թե իրավակարգավորումներ չկան, այլ խնդիրը դրանք կիրառելու մեջ է.

«Դուք ասում եք 13 զոհ, ես չեմ կարծում, որ բոլորը զոհված են: Ինձ հասած տվյալներով՝ մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր: Եկեք հստակ տարանջատենք: Յուրաքանչյուր մահվան դեպքով արվում է հետևություն: Դրանցից մեկը պաշտոնանկություններն են: Կանոնակարգային հարաբերությունները պետք է ավելի խիստ լինեն»։

RA

Փետրվարի 18-ին ԱԺ-ում աշխատանքային փակ քննարկումից հետո Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ նշել էր, որ 2019 թվականի   հունիսից մինչև օրս բանակում 8 ինքնասպանության դեպք  է կանխվել։

Բալայանն ասում է, որ  այդ  զինվորների  կյանքը հաջողվել էր փրկել ճիշտ ու կազմակերպված աշխատանքի շնորհիվ։

«Երբ զեկուցել են, որ այս կամ այն զինվորի մոտ ինչ-որ խնդիր են տեսնում, համապատասխան աշխատանք է տարվել, և ինքնասպանության դեպքերը կանխվել են։ Այսինքն՝ այդ զինվորին մարտական հերթափոխության մեջ չեն ներգրավել, հոգեբանական զրույց են տարել նրա հետ, այդ թվում՝ մեր հոգևորական ծառայությունն է շատ օգնում, շատ դեպքերում գնդերեցներն էլ են օժանդակում և համապատասխան հոգեբանի դեր տանում»։

Երբ դեպքերն ավելի հաճախակի դարձան սլաքներն ուղղվեցին հրամանատարական   կազմի վրա։ Անգամ իրավապաշտպաններն ասում  էին, որ քրեական ենթամշակույթի տարրերը   հրամանատարական կազմի մեջ են։ Գաբրիել Բալայանն այդ իրավապաշտպաններին  անվանում է  «չակերտավոր իրավապաշտպաններ»։

«Ես անգամ տեղեկություն ունեմ, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Նրանցից մի քանիսի մոտ կարծես թե հրճվանք է առաջացնում ամեն ողբերգական դեպքը: Նրանք փորձում են գնալ տեղում հրահրել հարազատներին, որոշակի գործողություններ կատարելու համար: Իրավապահները շուտով կսկսեն զբաղվել այդ դեպքերով, քանի որ վիշտ ունեցող մարդու վիշտը նորից են փորձում խորացնել, տարբեր պատմություններ են հորինում, ակնհայտ սուտ տեղեկություններ տարածում: Ամեն դեպքի համար այդ իրավապաշտպանները փող են ստանում»։

Բալայանը, սակայն, այդպես էլ անուններ չտվեց, նշեց, որ նման եզրահանգման եկել են  վերլուծությունների արդյունքում։ Ի դեպ` օրերս Աժ «Իմ քայլը»  խմբակցությունից պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել էր, որ բանակում  շատ անգամ կռվի առիթը զինվորների ձեռքի սմաթֆոններն են լինում, հետևաբար դրանք պետք է արգելեն։

Սմաթֆոնների մուտքը բանակ արգելված է, ու ոչ միայն  բարոյահոգեբանական, այլև անվտանգության նկատառումներից ելնելով` ասում է Բալայանը։ Նշեց, որ դրանք զորամասում հայտնվում են զարտուղի ճանապարհներով։

«Հարազատները գալիս են զինվորին տեսակցության ,հեռախոսը հանձնում են  հարազատներին, սակայն   հաջորդ րոպեին դա կրկին հայտնվում է զինծառայողի ձեռքին, հետո զինծառայողը տույժի  է ենթարկվումծնողն էլ դիմում է մեդիաներին ու զոհի կարգավիճակ ստանում։ Վերջերս մի զինծառայողի մոտից 4 հեռախոս է առգրավվել։

 ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշում է, որ բանակում  նմանօրինակ դեպքերը   բացառելու համար պետք է   լուրջ աշխատանքներ տարվեն։ Բացթողումները, ըստ նրա, առնչվում են իրավական, հոգեբանական խնդիրների հետ: Պատգամավորը  այս   պահին   ակտիվորեն շփվում է հոգեբանների  հետ, ավելին` խնդրել են ներկայացնել 18  տարեկանների սթրեսոգեն վիճակը, երբ նրանք անցնում են ծառայության։

«Փետրվարը բանակի համար շատ ծանր ամիս էր: Ես անվանեցի, գուցե ոչ այնքան հաջող՝ սև փետրվար: Պետք է հասնել նրան, որ զինված ուժերում ինքնասպանության որևէ դեպք չլինի: Մեր զինված ուժերն այսօր մեր անվտանգության երաշխավորն են»,– ասաց  Անդրանիկ  Քոչարյանը:

Back to top button