ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ապրիլի 1–ից գազի սակագինը չի բարձրանա․ Գարեգին Բաղրամյան

«Ապրիլի 1–ից գազի սակագինը չի փոխվի»,– «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում ասել  է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա տեղեկացրել է, որ  հանձնաժողովը  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից սակագնի վերանայման հայտ չի ստացել, բայց և չի բացառել  այդ հնարավորությունն առաջիկայում։

««Գազպրոմ Արմենիա» ընկերության ու ռուսական կողմի հետ քննարկումներն ամենօրյա ռեժիմով շարունակվում են»,– ասել է Բաղրամյանը՝ նշելով, որ  պետության կողմից պարտքի կուտակում չկա։

Անդրադառնալով «Յուքոմ»–ի կողմից «Բիլայն»–ի բաժնետոմսերը գնելու մտադրությանը՝ Բաղրամյանը հայտնել է, որ հայտն ուսումնասիրության փուլում է։  «Հանձնաժողովն իր վերլուծությունն է անում՝ հասկանալու հնարավոր գործարքի  դրական ու բացասական կողմերը։  Բավական երկար ու բարդ գործընթաց  է»,– ասել է  ՀԾԿՀ նախագահը։  Մատնանշելով միջազգային փորձը՝  Բաղրամյանը փոխանցել է հանձնաժողովի դիրքորոշումը․     ոլորտում պետք է գործի առնվազն երեք  օպերատոր։

Գարեգին Բաղրամյանը նաև պարզաբանել է, թե ինչու է  10 մլն դրամով տուգանվել  «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Back to top button