ԿարևորՀասարակություն

Էրեբունիում պատրաստվում են Մարտի 8-ին. վարչական շրջանի ամբողջ տարածքում կտեղադրվեն ծաղկային տաղավարներ

Էրեբունի վարչական շրջանում տոնական անակնկալներ կլինեն կրթամշակութային հաստատությունների և էրեբունիում գործող կառույցների կին աշխատակիցների համար: Վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը կայցելի ծննդատուն և կշնորհավորի մայրացած կանանց: Նա կհյուրընկալի տարբեր ոլորտների կայացման գործում մեծ ավանդ ունեցած կանանց, կայցելի ապիլյան պատերազմի ժամանակ զոհված տղանների մայրերին: Այս մասին հայտնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

Մարտի 8-ի առթիվ, վարչական շրջանի ամբողջ տարածքով, կտեղադրվեն ծաղկային տաղավարներ: Կարա Բալան՝ տոնական կառքով կայցելի բակային հատվածներ: Միջոցառումների մեկնարկը մարտի 6-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close