ԿարևորՀասարակություն

Մեծավանի ջրամբարի ջուրն իջեցվել է անվտանգության խնդիրների պատճառով

Լոռու մարզի Տաշիրի շրջանի Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են, ահազանգը եղել է համացանցում։  «Ռադիոլուր»–ն անդրադարձել մանրամասներին, թե իրականանում ինչու է իջեցվել  ջրամբարի ջուրը։

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են: Ո՞րն է եղել պատճառը, պարզելու համար զրուցեցինք Լոռու «էկո ակումբ» ՀԿ նախագահ Մանյա Մելքջանյանի հետ։

Նա տեղեկացրեց, որ խոսել է գյուղացիների հետ ՝ հասկանալու համար, թե որն է եղել  ջրամբարը ցամաքեցնելու պատճառը։ Ըստ Մելիքջանյանի՝ նախկինում ևս նման դեպքեր եղե են, սակայն այս անգամ վնասը մեծ է․

«Շահնազարյանի ջրամբարի հետ կապված բողոքներ նախկինում էլ են եղել։ Կան մարդիկ, որոնք  ջուրը բաց են թողնում, ձկների հետ միասին ջուրը գնում է ցամաք և պարկերով սկսում են հավաքել ձուկն ու գնում են։  Դա բարբարոսություն է։ Տարբեր մասերում են բաց թողնում, որ մասը կարողանում են։ Ես հարցրեցի, բա գյուղապետարանը, ասացին, որ գյուղապետարանը չի խառնվում։ Ինձ ասացին, որ դա  հատուկ մարդիկ են կատարում , չեն ճանաչում։ Ասում են ձկները թափած են և ցավն այն է, որ խոշորները ընտրում տանում են, իսկ մանրը թողնում, գնում են»։

Մինչդեռ` ջրամբարը մեծ դեր է ունեցել շրջանի համար, այդ թվում ոռոգման։  Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ․Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի ,մակերեսը 330 հա։  Մելիքջանյանի խոսքով՝ ջուրը գալիս է Վրաստանի կողմից և բավականին բարձրադիր է՝ 1580 մետր բարձրության վրա, ինչի շնորհիվ  ջուրը շատ մաքուր  է։ Սակայն այս բնական արժեքը գնահատողները  քիչ են, և  ձուկ որսալու պատճառով վնաս են հասցրել մի ողջ էկոհամակարգի։

«Լոռի» ջրօգտագործողների ընկերության ղեկավար Կարեն Ոսկանյանը չցանկացավ պատասխանել հարցերին, միայն նշեց, որ պատվարի խնդիր է եղել․«Ինքը խնդիր է ունեցել՝ պատվարի հետ կապված։ Դրա հետևանքով է ջուրը դատարկվել»։

Մանյա Մելիքջանյանն էլ ասում է, որ այո պատվարի խնդիր եղել է, սակայն դա ևս եղել է ձկնորսների  անփույթ վերաբերմունքի պատճառով։  «Այն ժամանակ դիմել էին հենց այդ խնդրի համար, որ պատնեշը վնասված է։ Բայց հիմա ասում են, որ պատնեշն էլ են իրենք վնասել։ Դա էլ է մարդկային վատ գործունեության արդյունք»։

Ջրային  կոմիտեից հայտնեցին, որ անվտանգության խնդրից ելնելով է  իջեցվել  ջրամբարի ջուրը։ Ըստ այդմ` շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած պահի ջրամբարը կարող է դատարկվել:

Այնտեղ, բնականաբար, ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում, ասում է կոմիտեի  աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը։

 «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տրամադրած տեղեկատվության համաձայն, ջրամբարի վերականգնողական շինարարական աշխատանքների նախնական արժեքը գնահատվել է մոտ 120մլն դրամ: Մեծավանի ջրամբարի ՀՏԿ-ների վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով Ջրային կոմիտեում ՀՀ կառավարության որոշման նախագիծ է մշակել, քննարկումները շարունակվում են:

Back to top button