Ռետրո ակումբ

Ջենիս Ջոփլին․ «Ռետրո ակումբ»

Մի առիթով նա ասել է․ «Շատ ու շատ աղջիկների նման, ես էլ եմ միշտ անհանգստանում այն բանի համար, թե արդյո՞ք գեր չեմ երևում, ոտքերս համեմատաբար կարճ չե՞ն, կամ տեսքս տարօրինակ է միգուցե, բայց հենց դուրս եմ գալիս բեմ, բոլոր կասկածներս հօդս են ցնդում, որովհետև ես ինձ գեղեցիկ եմ տեսնում»: Արտաքուստ վայրի ու անկանխատեսելիորեն խենթ թվացող Ջենիսն իրականում իր այդ կերպարի մեջ հմտորեն փորձում էր թաքցնել չափազանց փխրուն, զգայուն ու հոգեպես անպաշտպան մի աղջնակի: Իսկ բեմում նա ուղղակի պայթեցնում էր հոգում կուտակածն ու անկաշկանդ, կրքոտ պատմում իր սիրո, ձախողված սպասումների, տագնապների, հույսի ու կյանքին նայելու իր հայացքի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button