ԿարևորՄտքերի խաչմերուկ

Խայծը՝ բարձր եկամուտ․ ի՞նչ սկզբունքով են գործում ֆինանսական բուրգերը

Շաբաթներ առաջ մեր երկրում Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել էր  ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու և առանձնապես խոշոր գումարներ ներգրավելու դեպք։

Ի՞նչ մեխանիզմով են աշխատում ֆինանսական բուրգերը, ի՞նչ է հայտնի դրանց հայաստանյան գործունեության մասին և ինչպե՞ս չընկնել հեշտ հարստանալ ցանկացողների լարած թակարդը:

«Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ, տնտեսագետ Կարեն Ավագյանը նշում է, որ գերակշիռ մեծամասնությամբ  ցանցային մարկետինգի սկզբունքով աշխատող ֆինանսական բուրգերի հեղինակներն իրենց ֆիկտիվ գործունեությունը հիմնականում կապում են բավականին  հնչեղ անունների հետ՝ ոսկի, ադամանդ նավթ և այլն։

Վարձելով ճոխ օֆիսային տարածքներ, գրագետ անձնակազմ ու օգտագործելով ագրեսիվ գովազդ՝ գտնում են զոհերի ու նրանց միջոցով մեծ փողեր լվանում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button