ԿարևորՀասարակություն

Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրականացվեն չորեքշաբթի և ուրբաթ օրը

Armenia Airways-ը տեղեկացնում է, որ ընկերության թռիչքներն այս շաբաթ կլինեն չորեքշաբթի և ուրբաթ օրը, քանի որ Հայաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում որոշում է կայացվել մասնակի սահմանափակել Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության թռիչքները:

Այս երկու թռիչքով Հայաստանից դեպի Իրան կարող են փոխադրվել Իրանի քաղաքացիները, իսկ Իրանից դեպի Հայաստան՝ Հայաստանի քաղաքացիներ և Հայաստանի կացության կարգավիճակ ունեցողներ:

 «Հայցում ենք Ձեր ներողամտությունը: Առաջիկա չվերթների մասին կտեղեկացնենք հաջորդիվ»,-նշված է հաղորդագրությունում:

English Text BelowՈւշադրություն հարգելի ուղևորներՏեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից…

Gepostet von Armenia Airways am Montag, 24. Februar 2020

Ցուցադրել ավելի
Back to top button
Close