ԿարևորՀասարակություն

Նարա Շլեպչյանի հոբելյանը՝ Հանրային ռադիոյում

Հանրային ռադիոյի 6–րդ ստուդիայում նշվել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի լեգենդ, մեր ավագ գործընկեր Նարա Շլեպչյկանի հոբելյանը։ 1956 թվականի նոյեմբերի 29-ին հենց նրա գեղեցիկ ձայնով և համակրելի կերպարով իրականացավ մեր բոլորի երազանքը. տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը, իրադարձություն, որին սպասում էին բոլորը:

Հայ հանդիսատեսի համակրանքը շահած հաղորդավարուհի Նարա Շլեպչյանն այսօր դարձավ 85 տարեկան: Հաղորդավարուհին, որ ընտրության ծանր մրցույթում հաղթել էր 250 հավակնորդի, 1956-ի նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրն ազդարարել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության առաջին եթերի բացումը:

Նարա Շլեպչյանը հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր` լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ: Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով:

Արժանացել է բազմաթիվ պետական ու կառավարական կոչումների, պատվոգրերի և դիպլոմների` Հայաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ, հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմ և ոսկե մեդալ, հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալի և այլն:

Back to top button