ԿարևորՀասարակություն

Հանգանակության կտրոն՝ Զորավար Անդրանիկի ստորագրությամբ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրապարակել է ԱՄՆ-ում 1919-ի վերջին «Փրկության հանգանակություն» կենտրոնական հանձնախմբի կողմից թողարկված կտրոնը:

Հանձնախումը ղեկավարել է Անդրանիկ Օզանյանը: Կտրոնի վրա գրված է. «Փրկութեան հանգանակութիւն Հայաստանի կարօտելոց»: Կենտրոնում` օվալաձև շրջանակի մեջ, պատկերված է Խրիմյան Հայրիկի (Մկրտիչ Խրիմյան) դիմանկարը, որը կիսով չափ օղակած դափնեպսակին գրված է «Հայրիկ»: Նկարի աջ կողմում ԱՄՆ-ի, իսկ ձախում` Հայաստանի առաջին հանրապետության դրոշներն են: Կտրոնում գրված է նվիրատուի անուն-ազգանունը` Ստեփան Սողոմոնյան և հանգանակած գումարի չափը` 100 դոլար: Ստորին հատվածում հանձնախմբի նախագահ Անդրանիկ Օզանյանի և գանձապետ Կ. Մարգարյանի ստորագրություններն են:

Կտրոնի աջ անկյունում նկարված է հայ կարիքավոր ընտանիք` հայրը, մայրը և երկու երեխաները, որոնցից մեկը, ձեռքերն առաջ պարզած, հաց կամ փող է աղերսում: Ձախ անկյունում պատկերված է Հայաստանը` Արարատ, Սիփան լեռներով և Վանա լճով:

Այսօր հայ զորահրամանատար, պետական գործիչ Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրն է՝ 155-ամյակը: 

Back to top button